Կաննում մեկնարկել է 65-րդ կինոփառատոնը
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնը։
60 մետրանոց գորգը աստղերին տարավ մինչև աստիճանները, որտեղ նրանց կդիմավորի օդային համբույրներ ուղարկող «Մերիլին Մոնրոն», որի կերպարը կինոֆորումի այս տարվա գլխավոր խորհրդանիշն է։
Այս տարի կարմիր գորգով քայլում էին Միլա Յովովիչը, Թիլդա Սուինտոն, Էվա Մենդեսը, Քայլի Մինոքը, Ռոբերտ Պատիսսոնը, ինչպես նաև Բրեդ Փիթթը, Անջելինա Ջոլին, Բրյուս Ուիլիսը, ու էլի շատ ու շատ հայտնի աստղեր։
Փառատոնի բացման հանդիսավոր մեկնարկի պատիվը տրվել է հոլիվուդյան ռեժիսոր Ուես Անդերսոնին, որի հեղինակած «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմի դիտմամբ էլ փառատոնը կսկսվի։
Այս պահին Կաննի նավահանգստում խարիսխ են գցել ավելի քան 70 շքեղ և սպիտակաթույր զբոսանավեր։ Նրանց մեջ սակայն, ըստ РБК-ի, առանձնանում է հատկապես մեկը, հոլիվուդյան աստղեր՝ Ալեք Բոլդուինին և Պաֆֆա Դեդդիին պատկանող շքեղ զբոսանավը, որում էլ հենց նախատեսված են աստղերի աղմկոտ երեկույթները։ Եվրոպական ԶԼՄ-ների փոխանցմամբ այդ զբոսանավի լավագույն համարները գնահատվել են 130.500-ից մինչև 400,000 դոլար՝ մեկ գիշերվա համար։
Քրուազեթ ափի երկայնքով տեղակայված բոլոր շքեղ հյուրանոցները արդեն զբաղեցված են։ Մեկ գիշերն այդ հյուրանոցներում 1930 դոլար է։ Հյուրերի համար արդեն պատվիրված է 15,000 շիշ շամպայն։