Կայքերի մոնիտորինգ են արել
2012 թվականի փետրվարի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի հերթական մոնիտորինգը։
Միասնական մեթոդաբանությամբ ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր եւ այլ պետական մարմինների 35 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում։
Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:
Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, հետեւաբար, ենթակա՝ ներկայացնելու հանրությանը, այդ թվում նաեւ՝ ինտերնետային կայքերի միջոցով:
Այդ կայքերը երկրի քաղաքացիների համար պետք է ծառայեն որպես իշխանական կառույցների գործունեության մասին ամբողջական տեղեկատվության աղբյուր: Մոնիտորինգի արդյունքները տեսանելի են դարձնում, թե վերջիններիս որքանով է հաջողվում լուծել այս խնդիրը:
Մանրամասներն այստեղ