Մաշտոցի պուրակի գործն ավարտվեց
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Հայկ Ալումյանը հրաժարվեց Մաշտոցի պուրակի հարցով «Ժառանգություն» կուսակցության 7 պատգամավորների ներկայացրած հայցից:
«Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Ռուբեն Հակոբյանը և Ռուբեն Բադալյանը հայցադիմում էին ներկայացրել պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները պետք է տեղադրվեին Մաշտոցի պողոտային հարող պուրակում: Գործն ավարտվեց»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:
Մաշտոցի պուրակում տեղադրված առևտրի կրպակներն արդեն ապամոնտաժվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախաձեռնեց ապամոնտաժման աշխատանքները Սերժ Սարգսյանի հրահանգից հետո: