A
A
Ադրբեջանում 500 տուն է փլվել
Ադրբեջանական Զագատալ շրջանում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է ավելի քան 500 տուն, տեղեկացնում է SalamNews-ը։
Երկրաշարժը էականորեն ավելացրել է Զագատալի վթարային շենքերի թիվը։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ դրանց թվում կան բազմաթիվ դպրոցներ ։ Ճաքեր է տվել նաեւ շրջանային կենտրոնական հիվանդանոցի շենքը։ Բուժնաձնակազմը տարհանվել է։
Հիշեցնենք, որ երեկ տեղական ժամանակով ժամը 19։46-ին Զագատալից 15 կմ դեպի հարավ ընկած հատվածում տեղի է ունեցել 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Նախնական տվյալներով զոհեր չկան։
Ի դեպ ,այսօր առավոտյան Զագատալում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն էլ 2 անգամ։ Ցնցումների ուժգնությունը եղել է 3,5 - 4 բալ։