Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական թատերախումբը՝ Լոնդոնում

Հասարակություն
382a283dcd09c448c262a08301fbbcc9

Մայիսի 16-ին և 17-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես է եկել Լոնդոնում՝ Շեքսպիրի Գլոբուս թատրոնի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը:

Երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտեցին ՄԹ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազում օտարազգի հանդիսատեսներ:

Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշեց, որ անզուգական էր «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր գնահատեց դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:

Հատկանշական է, որ շեքսպիրյան այս փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։