A
A
Դեր Զորում պայթյուն է տեղի ունեցել
Սիրիական հակամարտությունը ներթափանցել է Սիրիայի այլ քաղաքներ էլ։
Սիրիական Դեր Զորում այսօր՝ մայիսի 19-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ահաբեկչության զոհ են դարձել 7 քաղաքացիներ, 100 մարդ էլ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ինչպես հայտնել է Սիրիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին, պայթյունի հեղինակը մահապարտ - ահաբեկիչ է եղել, որը 500 կգ պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցրել է ռազմական հոսպիտալի շենքի մոտ։
Դեպքի վայր են ժամանել միջազգային դիտորդները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1 տարուց քիչ ավել տևող Սիրիական հակամարտության զոհերի թիվը անցնում է 9 հազարը։ Մոտ 230 հազար սիրիացիներ դարձել են փախստականներ, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն։