Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխախտվի թանգարանային ավանդական լռությունը

Հասարակություն
e8b85c778bc86045c452bf4cc9fd639a

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս կմիանա Թանգարանների եվրոպական գիշերվան՝ ներկայանալով անսպասելի երաժշտական հանդերձանքով։

Այս տարի թանգարանը, խախտելով իր ավանդական լռությունը, այցելուներին առաջարկում է ցուցասրահներով անցնել երաժշտության ուղեկցությամբ։

«Թանգարանային գիշերը մեր ամենահոգսաշատ օրն է»,- ասում է Էրեբունի թանգարանի հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնի վարիչ Հասմիկ Ազիզյանը։ Թանգարանային բաց դռների օրը ավելի շատ հետաքրքրասեր այցելուներ է դեպի իրեն գրավում։

Այս տարի Էրեբունի թանգարանը մատչելի կլինի նաև տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, ովքեր ցուցասրահ կարող են մուտք գործել ուղիղ մեկ ամիս առաջ շահագործման հանձնված թեքահարթակով։

Ի դեպ, Հասմիկ Ազիզյանի հավաստմամբ, արգելոցի տարածքում հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի ուժերով հունիս ամսին կմեկնարկի պեղումների մի նոր շրջան. հայտն արդեն ներկայացված է։