A
A
Երեւանում նմանակեցին ՄԱԿ-ին
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ կազմակերպել էր ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողով։ Դերախաղի ժամանակ քննարկում էին Իրանի միջուկային ծրագիրը:
Նախքան համաժողովը, անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթների և կառուցվածքի, ինչպես նաև Ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար:
ՄԱԿ-ի մոդելի համաժողովները նմանակում են ՄԱԿ-ի մարմիններին, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: