A
A
Քամու վնասը Բայանդուրին
Այսօր առավոտյան ուժեղ քամին քշել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ Ի. Գառնիկյանին պատկանող հարսանյաց սրահի տանիքի կոնստրուկցիաները (60 քմ) և Փ. Արզումանյանին պատկանող տան տանիքը (100 քմ):
Այս մասին տեղեկացնում ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը: