Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյան. Զոլյանն անտանելի է դարձել

Հասարակություն
041eea98ae8c0bd637ca9795d9472bdb

«Թեպետ Զոլյանն "անտանելի է դարձել", չեմ պատրաստվում "բարձրանալ" այդ մակարդակին»,-քիչ առաջ այսպես արձագանքեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի այսօր արված այն արտահայտությանը, թե «Աշոտյանը ստախոս է ու վախկոտ»:

Պարոն Աշոտյանը խուսափեց իրավական գնահատական տալ ասվածին նշելով, որ Զոլյանի արտահայտությունների իրավական մեկնաբանությունները «ԶԼՄ-ներին տալիս են մեր նախարարության իրավաբանները»: «Ա1+»-ի հարցին Արմեն Աշոտյանը արձագանքեց Ֆեյսբուքի իր էջում։

Ի դեպ, Սուրեն Զոլյանն իր իրավունքները վերականգնելու համար երեք հայցադիմում է ներկայացրել դատարան։ Նա պնդում է, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը եղել է կամային։ Հայցը կլսվի հունիսի 14-ին։