Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը թույլ չի, որ մատը փուշ մտնի

Հասարակություն
2bf56267b825a788ea606ec7d4c88cf4

2012 թ. բեկումնային է լինելու մեր հրշեջ մասերի համար,- ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմի ու հրշեջ մասերի պետերի հետ հանդիպմանը։

Ըստ նրա՝ տրված են անհրաժեշտ հանձնարարականներ. « Մենք միջոցներ կհատկացնենք հրշեջ մասերի տարածքը բարեկարգելու, շենքերում վերանորոգում կատարելու, անձնակազմի հանգստի սենյակներն ու ճաշարանները պատշաճ տեսքի բերելու, անհրաժեշտ գույքով ու պարագաներով (մահճակալներ, ծածկոցներ և այլն) ապահովելու համար:Այս ամեն հետ մեկտեղ պիտի առավել խստացվի կարգապահությունը»

Հանձնարարականները կատարելու համար նախարար Ա. Երիցյանը 6 ամիս ժամանակ տվեց ու նշեց, որ մարզային վարչությունների պետերն անձամբ են պատասխանատու հրշեջ-փրկարարների աշխատանքի ու հանգստի պայմանների, հրշեջ մասերի վիճակի համար, իսկ հրշեջ մասերի հրամանատարների համար սահմանվեց խրախուսական սանդղակ. առաջին հնգյակում հայտնվածները կպարգևատրվեն ամենայն խստությամբ, իսկ վերջին հնգյակում հայտնված հետնապահները պարզապես կհեռացվեն համակարգից:

«Արտակարգ իրավիճակների նախարարության վարկանիշը բավական բարձր է, և մենք պիտի անենք ամեն հնարավորը, որ մեր հրշեջ-փրկարարներն ունենան աշխատանքի արժանավայել պայմաններ: Ես թույլ չեմ տա, որ նրանցից մեկի մատը փուշ մտնի: Մենք կանգնած ենք ձեր կողքին ու պիտի միասին շարժվենք առաջ,- ադել է ԱԻ նախարարը: