Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնացքները բախվել են

Հասարակություն
9dee31b1a81c153ccb3968f7ab90bb85

Հնդկաստանում այսօր՝ մայիսի 22-ին, բախվել են մարդատար և բեռնատար գնացքները։ Նախնական տվյալներով՝ 24 մարդ մահացել են, ևս 35-ը վիրավորվել։

BBC-ի փոխանցմամբ, փլատակների տակ կարող են տուժածներ լինել։

Դեպքը պատահել է Հնդկաստանի Անհրա-Պրեդեշ գավառում։ Մարդատար գնացքի 4 վագոնները բախման արդյունքում դուրս են եկել գծերից և շրջվել։ Վագոններից մեկում հրդեհ է բռնկվել։

Վթարի պատճառները դեռևս անհայտ են։

Վերջին 5 տարիներին Հնդկաստանում երկաթուղային աղետներից զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ։ Երկրում ամեն օր գործի են դրվում մոտ 9 հազար մարդատար գնացքներ, որոնք տեղափոխում են 18 մլն. մարդու։