Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրոլեյբուսները կմրցե՞ն երթուղայինների հետ (տեսանյութ)

Հասարակություն
1e2725a295a1cff65299973f9a123dfd

Մինչեւ 2015թ Երեւանում տրոլեյբուսների թիվը նախատեսված է հասցնել 110-ի: Այսօր կա 58 տրոլեյբուս: Այս պահին Երեւանի քաղաքապետարանը մտածում է, ինչպես դրանք դարձնի ավելի նախընտրելի։

«Նույն երթուղով, որտեղ աշխատում է տրոլեյբուսը, զուգահեռ երթուղով աշխատում է միկրոավտոբուսը։ Տրոլեյբուսը գրեթե դատարկ է գնում, միկրոավտոբուսը՝ խցկված, իրար գիրկ։ Իսկ ժամանակի առումով տարբերությունը ընդամենը 5-ից 10 րոպե է»,-նշում է Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Տրանսպորտի վարչության պետը հերքում է, թե քաղաքացիները չեն օգտվում տրոլեյբուսից այն պատճառով, որ դրանք անսարք են կամ հին։

«2007- 2008 թ ներկրվել է 38 միավոր նոր տրոլեյբուս, շատ հարմարավետ, շատ գեղեցիկ, շատ ապահով, շատ լավ նստարաններով»,- նշում է նա։

Ի դեպ, տրոլեյբուսը ամենաէջան փոխադրամիջոցն է. ուղեվարձը 50 դրամ է: