Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները լուսանկարվեցին Վիկի հետ

Հասարակություն
758a919ea028050fbec41e614101b088

Մայիսի 22-ին ոստիկանության կրթահամալիրի հյուրն էր աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը:

Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ հանդիպումը, որ կազմակերպվել էր «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ջերմ էր ու բովանդակալից:

Ոստիկանության կրթահամալիրի սաները բռնցքամարտիկին բազմաթիվ հարցեր են ուղղել։

Վախթանգ Դարչինյանը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ բարձրաստիճան մյուս սպաների հետ շրջել է կրթահամալիրի տարածքում, նաեւ մոմ վառեց նորաբաց մատուռում: