A
A
«Բազմազանության շաբաթը» չեղյալ հայտարարվեց
Երեկ «Բազմազանության շքերթով» մեկնարկած «Բազմազանության շաբաթ» միջոցառումների շարքը չի կայանա: Այդ որոշումն այսօր կայացրել են միջոցառումների կազմակերպիչներ PINK Armenia և Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ները՝ համատեղ քննարկման արդյունքում: Այս մասին www.hra.am -ին հայտնել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը:
Միջոցառումները չեղյալ են հայտարարվել՝ ելնելով մարդկանց անվտանգությունից:
Հիշեցնենք, որ «Բազմազանության» երթին զուգահեռ կազմակերպվել էր հակադիր երթ (նրանք դեմ էին բազմազանության երթին՝ ներկայանալով միասեռականների դեմ ուղղված պաստառներով և հայտարարություններով). միայն ոստիկանների միջամտությամբ էր հնարավոր եղել կանխել բռնության դեպքերը։