Եվրատեսիլյան տատիկների կորած կոշիկների մասին
Բաքվում հաջողությամբ հանդես եկող «Բուրանովյան տատիկներ»-ին, հենց սկզբում հետապնդել է անհաջողությունը, որի մասին նրանք հայտնել են առաջին կիսաեզրափակիչից անմիջապես առաջ։ Պարզվում է՝ համերգից առաջ տատիկները հայտնաբերել են, որ իրենց բեմական հագուկապում բացակայում են թերևս ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ կոշիկները. 3 զույգը տեղում չի եղել։ Տատիկները շտապել են հայտարարել, որ իրենց կոշիկները գողացել են։
Թեև բուրանովցի տատիկները պահուստային կոշիկներ են ունեցել, սակայն միջադեպը տհաճ մթնոլորտ է ստեղծել։
Ինչպես տեղեկացնում է Vesti.Az-ը, կորած կոշիկների որոնումը սկսվել է անմիջապես տատիկների հայտնելուց հետո։ Որոշ ժամանակ անց տատիկներից մեկը հանկարծ հիշել է, որ շտապելիս կոշիկները թողել է Baku Crystal Hall-ում:
Ռուսական պատվիրակությանը տատիկները պատմել են, որ հյուրանոցում գերմանացի լրագրողների խնդրանքով իրենք ցույց են տվել կոշիկները, և շտապելիս մոռացել դրանք լրագրողների մոտ, որոնք էլ իրենց հերթին կարծել են թե տատիկները կոշիկներն իրենց են նվիրել։
Գերմանացիները վերադարձրել են կոշիկները։