Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենՏել» -ը սկսում է փոխհատուցել

Հասարակություն
a4a8a6b37e38dfb1f03d6c3e21679423

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:

Հատուցումը` անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում: