Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորից սիենի՞տ

Հասարակություն
d77d0ee0aee118b09da090b8745d5120

ՀՀ բնապահպանության նախարարությունը կրկին իր կայքում տեղադրել է Հրազդանում նեֆելինային սիենիտների հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հասարակական լսումների մասին հայտարարություն:

Նախագիծը ներկայացրել է «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ն: Նշենք, որ հանքավայրը ցանկացել են շահագործել խորհրդային ժամանակաշրջանում:

Սակայն, ըստ «Էկոլուրի», այն ժամանակ նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի եւ անկատար տեխնոլոգիաների պատճառով:

Յուլիա Կուլեշովային տված հարցազրույցում (Деловой экспресс, 2005, N 21) Ֆադեյ Սարգսյանն, ով ժամանակին ղեկավարել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը,ասել է. «ՀԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանի առաջարկով 20-րդ դարի 60-70-ական թվականներին Հրազդան քաղաքում կառուցվեց լեռնաքիմիական կոմբինատ նեֆելինային սիենիտների վերամշակման եւ փակ ցիկլով առաջնային ալյումինի ստացման համար: Յուրացվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, բայց նկատելի արդյունքներ չկային, քանի որ տեխնոլոգիան ամբողջությամբ չօգտագործվեց նույնիսկ լաբորատոր պայմաններում: Մասնագետները ապացուցում էին, որ եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա: Իսկ կոմբինատը կառուցվել էր հանրապետության ամենահրաշալի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա»:


Թափոններից ռիսկի է ենթարկվում ոչ միայն մթնոլորտը, այլեւ ջուրը: Ինչպես նշված է միեւնույն հոդվածում, ՀԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանը, ով մեծ ներդրում է ունեցել Հայաստանի քիմիական արդյունաբերության մեջ, առաջարկել է օգտագործել թափոնների պատիճային թաղման եղանակը, ինչպես արվում է միջուկայինների դեպքում: