Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշատախտակը կբացվի վաղը

Հասարակություն
8bd6e0c67102e41bb369a71152084a7a

Վաղը Երեւանի Ժուռնալիստների միության շենքի վրա, Պուշկինի 3 ա, կբացվի հայտնի մանկավարժ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1999թ.-ից ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմվել Վալեսյանի հուշատախտակը:

Նա երկար տարիներ դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Եղել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ: 1971-77թթ. ղեկավարել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսական աշխարհագրության եւ աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, իսկ 1979թ. հուլիսի 10-ին նշանակվել է նույն իստիտուտի ռեկտոր եւ այդ պաշտոնը վարել է մինչև 1987թվականը:

Լեմվել Վալեսյանը 2010 թվականին, 81 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն: Կյանքի վերջին երկու տարում նա համատեղության կարգով դասավանդում էր նաեւ Մանկավարժական համալսարանում:
Այս մասին հայտնում է ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը։