Բնակարանները բաշխվեցին (տեսանյութ)
Այսօր ժամը 12-ից Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում սկսվել է բնակարանաշինության այս փուլի բնակբաշխման առաջին վիճակահանությունը:
Վիճակահանվում են 3 եւ 4 սենյականոց բնակարանները: Նախատեսված 464 3 սենյականոց բնակարաններից վիճակահանվել է 463-ը, մեկ հատ 3 սենյականոց դասվել է որպես ծառայողական եւ հանձնվել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության տնօրինությանը, մեկ հատ 3 սենյականոց բնակարան էլ հատկացվել է քաղաքացի Հովհաննես Սանոսյանին` Մուշ-2 թաղամասում իրեն պատկանող տարածքի իրացման դիմաց:
Մնացած բանկարանները բաշխվել են համաձայն հերթացուցակի: Վիճակահանությանը մասնակցած 463 բնակարանից 396-ն ունեցել են 65-66 քառակուսի մետր բնակմակերես, 68-ը` 69-72 քառակուսի մետր: Վերջինները նախատեսված են եղել այն ընտանիքների համար, որոնք եղել են 3 սենյականոց բնակարանի շահառու եւ ունեցել են 8 ու ավել անձ: Նման ընտանիքների թիվը բնակբաշխման այս փուլում 76 էր, որը 8-ով ավելի էր մեծ մակերես ունեցող բնակարանների թվից: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներողություն է խնդրել պակասող բնակարանների համար, պակասող 8 բնակարանները փոխարինվել են պակաս մակերես ունեցող բնակարանների հատկացմամբ: Այս վիճակահանության ընթացքում կրկին գործել է նախկին կարգը: Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները վիճակահանությանը մասնակցել են առանձին ձեւով` միայն շենքերի առաջին հարկերի համար։ «Ցայգ» ՀԸ