Հաղորդում է ԱԻՆ-ը
Գայլերը ոչխար են հոշոտել
Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում գյուղի «Ճանդրակ» հանդամասում գայլերը հոշոտել են Սամվել Դուրգարյանին պատկանող 2 ոչխար:
Հայտնաբերվել է ուժասպառ վիճակում
Մայիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 22-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ' 1928 թ. ծնված Հ. Մխիթարյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Մայիսի 23-ից Աբովյանի ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:
Ժամը 13.13-ին ոստիկանները Հ. Մխիթարյանին, անօգնական և ուժասպառ վիճակում, գտել են Զովք-Գեղադիր ավտոճանապարհի մոտակայքում գտնվող «Թարփ» հանդամասում և հայտնել, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը և Աբովյանի ոստիկանության բաժնի աշխատակիցներ:
Փրկարարների ուժերով Հ. Մխիթարյանն իջեցվել է հանդամասից:
Օձի խայթոց
Մայիսի 24-ին Սյունիքի մարզից հայտնել են, որ ժամը 11.40-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Սիսիանի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Չարենցի 12 տան բնակիչ' 1959 թ. ծնված Վրեժ Գալստյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:
Դեղորայքային թունավորում
Մայիսի 24-ին «1-03» ծառայությունից տեղեկացրել են, որ ժամը 16.04-ին դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Կոմիտասի 43 շենքի 22-րդ բնակարանի բնակչուհի' 1971 թ. ծնված Նաիրա Ղարիբջանյանը:
Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը բավարար է:
Ուժեղ քամի
Մայիսի 24-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց շրջվել է Մասիս քաղաքի «Մասիս» կայարանի 2-րդ թաղամասի 1-ին փողոցի թիվ 85 տան տանիքը, ինչից վնասվել է գազատար խողովակը:
Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Հովհաննիսյանը:
Տեղում պարզվել է, որ ուժեղ քամուց արմատախիլ է եղել Գագիկ Շահինյանին պատկանող թիվ 75 տան բակում գտնվող ծիրանենին և շրջվել է Վ. Կրմեյանին պատկանող թիվ 87 տան տանիքը' 10x30 մ մակերեսով: Տանիքի մի մասն ընկնել է Գայանե Շահինյանին պատկանող թիվ 85 տան տանիքի վրա, մյուսը' տեղաշարժել գազի հաշվիչն ու գազատար խողովակը:
Զոհեր և տուժածներ չկան: Կստեղծվի հանձնաժողով' հասցված վնասի չափը գնահատելու համար:
Վրաերթ' Զանգակատան մոտ
Մայիսի 24-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարզի Ելփին գյուղի բնակիչ' 1990 թ. ծնված Տիգրան Առաքելյանին և Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ' 1977 թ. ծնված Տիգրան Իվանյանին: Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Ըստ բժիշկների' Տ.Առաքելյանի վիճակը ծանր է, իսկ Տ. Իվանյանինը՝ բավարար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։