Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշտանգված կնոջ գործը՝ մայիսի 29-ին

Հասարակություն
92081bc689b4edc74403b95ec6b093af

Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Մարիամ Գևորգյանի դատական նիստը:

Հիշեցնեք, որ ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանը ամուսնանալուց մոտ 10 ամիս անց վերադարձել է Հայաստան: Մայիսի 14-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը, որը հետաձգվել է Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ` Նոնա Գալստյանի ներկայացրած միջնորդությամբ` գործի մանրամասներին լիարժեք ծանոթանալու նպատակով:

Դատարանը բավարարել է Նոնա Գալստյանի միջնորդությունը` հատկացնելով 15 օրյա ժամկետ:

Այս մասին հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն։