Գայլից տուժածին նախարարությունը չի օգնի (տեսանյութ)
Մայր գայլերը ձագերին կերակրելու խնդիր ունեն: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը այսպես է բացատրում վերջին շրջանում գայլերի ակտիվացումը. «Բոլոր տարիներին էլ այս ամիսներին ակտիվություն նկատվում է, սա նորություն չէ»։
Պարոն Ավալյանը համազված է, որ մեկ ամիս անց գայլերը կհանդարտվեն։
Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին գյուղացիներին պատճառված վնասին, նախարարությունը ցավում է , սակայն ոչինչ անել չի կարող. «Մեր իրավասության մեջ մտնում է միայն որսված գայլերի մորթու դիմաց պարգեւավճար՝ 100. 000-ական դրամ վճարելը»։
2011թ. կառավարությունը հայտարարել էր, որ պետք է 100 գայլ սպանել. յուրաքանչյուրի մորթու համար 100,000 դրամ պարգեւավճար էր խոստացել։ Այս տարի կառավարությունը պատրաստ է ընդունել 200 գայլի մորթի:
Այս ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ համոզվեն, որ գայլերից այլեւս վտանգ չկա։ Իսկ թե վերջին շրջանում գայլերի քանակը որքան է ավելացել, գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների ապահովման հանձնաժողովի նախագահը, հստակ թիվ չունի: