Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի ունեցածը համարում է հանցագործություն (տեսանյութ)

Հասարակություն
0076a7cc06a375e02ad3e904e391bef8

«Սա վանդալիզմ է, նշանակում է, որ ով այս երկրում ինչ ուզենա, կարող է անել: Եթե որևէ մեկի մտքով անցնի Օպերայի տեղում էլ սուպերմարկետ սարքել՝ որևէ մեկը չի խոչընդոտելու»,- հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Նա մասնակցում էր ի պաշտպանություն Փակ շուկայի մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած հավաքին:

Պարոն Սաֆարյանը տեղի ունեցածը համարում է հանցագործություն և դիմել է ՀՀ ոստիկանություն:

Հարցին՝ պայքարելու են ընդդեմ իշխանությունների պաշտպանությունն ունեցող գործարար Սամվել Ալեքսանյանի՞, ով ցանկանում է շուկայի տեղում ամենամեծ «Yerevan City» սուպերմարկետը կառուցել,Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Այս պահին թիրախը նա չէ, այլ պետական մարմինները՝ ի դեմս մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների: Ակնհայտ է, որ անգամ երեկվա աղմուկի կապակցությամբ որևէ հայտարարություն էլ չեղավ, այնինչ պատկան մարմինները պարտավոր էին դատապարտել»:

Մանրամասներն այստեղ