Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են քրեական գործ հարուցել

Հասարակություն
806aeb818f09b8cfed957a927c11e2db

28 քաղաքացիների ստորագրությամբ հաղորդում է ներկայայացվել ոստիկանություն՝ հանցագործության մասին։ Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Ս.թ. մայիսի 27-ին ժամը 16:00-ից սկսյալ, իսկ ավելի բուռն թափով` 22:00-ից հետո ու մինչեւ կեսգիշեր ՀՀ օրենքների պահանջների կոպտագույն խախտմամբ քանդվել են Պողոտայի Փակ/ծածկած շուկայի տանիքի զգալի հատվածը, կամարները: Ճարտարապետական հուշարձան հանդիսացող այս շինության հետ որեւէ շինարարական աշխատանք, միջամտություն կատարելու համար բացակայում են համապատասխան շինարարաիկան թույլտվությունները, չկա հաստատված նախագիծ, ինչի մասին հայտարարել են կառավարության անդամները, ինչի մասին վկայում է նաեւ տարածքում ցուցանակի բացակայությունը, որը օրենքի պահանջն է:

Մայիսի 28-ի կեսօրին մի քանի տասնյակ քաղաքացիներով, հարակից շենքերի բնակիչներով այցելել ենք տարածք եւ արձանագրել կատարված հանցավոր արարքի հետեւանքները: Դրանք, ի դեպ, նախօրեին արձանագրվել են նաեւ լրատվամիջոցների կողմից (www.civilnet.am, Ֆոտոլուր գործակալություն):

Սույնով ներքոստորագրյալ քաղաքացիներս դիմում ենք ոստիկանությանը` պահանջով.
1. քրեական գործ հարուցել ճարտարապետական կոթողի հանդեպ հանցագործություն թույլ տված անձանց, կառուցապատողի հանդեպ,
2. Կասեցնել Փակ/ծածկած շուկայի քանդման կամ որեւիցէ այլ ապօրինի աշխատանք եւ պատկան մարմինների հետ քայլեր ձեռնարկել շինության նախկին տեսքը վերականգնելու ուղղությամբ»: