Սելավատարում դիակ են հայտնաբերել
Մայիսի 28-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 00.56-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե Ազատության պողոտայում` «Գոլդեն Պալաս» հյուրանոցի դիմացի բարձրությունից (մոտ 8 մ), մարդ է ընկել: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ժամը 01.24-ին փրկարարները սելավատարի մեջ հայտնաբերել են 1988 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դին:
Փրկարարները դին դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Անհսյտ կորածի դին` գետում
Մայիսի 28-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ից անհայտ կորած համարվող, Գավառի բնակիչ` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը հնարավոր է ջրահեղձվել է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում և անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատները: Ժամը 11.30-ին ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին:
Մոտոցիկլետը բախվել է ավտոմեքենային
Մայիսի 28-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.15-ի սահմաններում Երևանի Կոմիտասի պողոտայի 60/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պ/հ մոտոցիկլետը բախվել է «Նիսան» մակնիշի 15 ՏՏ 007 պ/հ ավտոմեքենային: Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը (40-45 տարեկան անձը չպարզված տղամարդ) տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1977 թ. ծնված Մարիաննա Խաչատրյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին հայտտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։