Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն. կա երկու զոհ (տեսանյութ)

Հասարակություն
d7378220bb2c63d23a38a8a0c7afc9c5

Այսօր ժամը 14:28-ին Շարուրի 37 հասցեում՝ «Էլեկտրոն» գործարանում պայթյուն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցներն ու փրկարարները։ Ականատեսների պատմածով, դեպքի վայրում խուճապ է սկսվել, եւ գործարանում գտնվողները դուրս են վազել շենքից։
Փրկարներին հայտնի է դարձել, որ երկու մարդ մնացել է փլատակներում։ Այժմ փրկարարական աշխատանքներն ավարտված են։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է։ Փրկարարները հայտնաբերել են նաև մյուս տուժածի, գործարանի 7-րդ արտադրամասի պետ, 64-ամյա Ազիզբեկ Բարսամյանի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։


Դեպքի վայրում է նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Քիչ առաջ ժամանեց Պաշտպանության նախարարը։ Լրագրողների մուտքը արգելված է գործարարան։ Չճշտված տեղեկություններով՝ պայթյունը եղել է արտադրամասերից մեկում։


Ըստ Փրկարար ծառայության՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:
Ըստ բնակիչների՝ երկու պայթյուն է եղել, թույլին հաջորդել է ուժեղը։