Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրաբույժ-կոնսուլտանտին կդատեն

Հասարակություն
7310aa93f8041885641219e4b34b6c0e

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է վիրաբույժ-կոնսուլտանտի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊ ընկերության վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Հ. Մկրտչյանի մահը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։