A
A
Ամոյանին մերժեցին
Այսօր Գլխավոր դատախազությունն էլ մերժեց ավազակության մեջ մեղադրվող Քյարամ Ամոյանի մորը՝ Կարինե Ամոյանին՝ որդուն գրավի դիմաց բաց թողնելու եւ հետո նոր միայն բուժում կատարելու համար։
19-ամյա երիտասարդը անազատության մեջ արդեն 2-րդ կաթվածն է ստացել։
Մայրը բողոքում է, որ իրենից 10 հազար ԱՄՆ դոլար են պահանջել՝ որդուն վիրահատելու համար, սակայն վերջինս հրաժարվում է տալ։ «Եթե իմ որդուն ինձ չեն տալիս, ապա թող պետությունը այդ գումարը վճարի»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Կարինե Ամոյանը։
«Մեր իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ նրանք ցեղասպանություն են իրականացնում իրենց սեփական ժողովրդի հանդեպ»,- եզրափակեց նա։