Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները հանձնախումբ են ստեղծել

Հասարակություն
68b7388de8ee420a11bd6ffec1b6b75e

Փաստաբանների պալատի 5 անդամներից կազմված հանձնախումբն առաջիկայում հանրությանը կներկայացնի դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ փաստաբանների կողմից իրականացվելիք գործողությունները:

Այս մասին www.hra.am –ին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը, ով հանձնախմբի անդամ է: Հանձնախմբում են ընդգրկված նաև փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Գևորգ Գյոզալյանը, Հայկ Ալումյանը և Կարեն Մեժլումյանը:

Հանձնախումբ ձևավորելու որոշումը Փաստաբանների պալատը կայացրել է մայիսի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, երբ փաստաբանները ներկայացրել են իրենց կողմից վարած գործեր, որտեղ դատարանները թույլ են տվել ակնհայտ խախտումներ: