A
A
Սամվել Ալեքսանյան. «Իրան իրան քանդվել է»
Սամվել Ալեքսանյանն այսօր մի քանի ԶԼՄ-ի Փակ շուկայի հետ կապված պարզաբանումներ տվեց՝ նշելով, որ դա անում է վեջին անգամ. «Ասում եմ՝ էլ չհարցնեք: Իրան իրան քանդվել է, որովհետեւ 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել»:
Դիտարկմանը, որ գիշերը տեխնիկա է մտել՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Գիշերը տեխնիկա չի մտել: Գիշերը ընդամենը պատին հենվացրել են, որ կարող է վնաս տար, փուլ գար ժողովրդի վրա, ընդամենը ընենց ենք արել, ապահովել ենք, որ ոչ մի բան չլինի»:
Թե ինչից է կամարը ինքնուրույն քանդվել՝ նա ասաց, որ հանձնաժողովն իր եզրակացությունը կտա:
Սամվել Ալեքսանյանը խոստացավ, որ շուկայի տեսքն ամբողջությամբ վերականգնելու են, շուկայի որեւէ մասում գրված չի լինելու «Երեւան սիթի», Երեւան շուկա է լինելու:
Մանրամասներն այստեղ