Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժեշտ տվեցին կառավարությանը ակցիայով (տեսանյութ)

Հասարակություն
b6f221317898cf6190f9e4ea830d509e

Մինչ ՀՀ Կառավարությունն իր վերջին նիստն էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում հենց գործադիր մարմնի շենքի առջև։ Ամեն հինգշաբթի բողոքող քաղաքացիները առանձնապես սպասելիքներ չունեն նոր կառավարությունից։

«Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը կարծում է, որ պատկերը նույնը կմնա այնքան ժամանակ, մինչև Կառավարության կազնում չներգրավվեն նաև ընդդիմության ներկայացուցիչները։

«Թող մեկը լիներ Դաշնակցությունից, մեկը լիներ ՀԱԿ-ից, այլ ոչ թե ցույց տային ամբողջ միջազգային հանրությանը, թե մենք օպոզիցիայի հետ էլ ենք նստում բանակցությունների։ Սա ցույց է տալիս, որ իրենք շարունակելու են հայաթափությունը»,-ասաց նա ։

Բողոքի ակցիայի մասնակիցներ մեծ մասն այն բնակիչներն են, ովքեր զրկվել են Կենտրոնում գտնվող իրենց բնակարաններից և մինչ օրս փոխհատուցում չեն ստացել։

«Ոչ մի սպասելիք չունեմ։ Մեկին հանում են, էն մյուսին բերում են. Նույնը չե՞ն իրենք։ Նույնն են։ Մի 3 անգամ խոսել եմ նաև վարչապետի հետ։ Բա մենք էս կանենք...ոչ մի բան էլ չարեցին։ Մենք ի՞նչ հույս պետք է ունենանք»,- ասաց Վաչագահ Հակոբյանը։

Կառավարության առջև իրենց բողոքը հայտնելու են եկել նաև Կոտայքի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ, ովքեր բողոքում են կաթի գների կտրուկ նվազումից։

Ղևոնդ Սարգսյանը նշեց. «Մի տաս անգամ եկել ենք կաթի գնի կտրուկ իջեցման պատճառով... Չեմ հասկանում, թե ինչ են խոսում իրար հետ։ Օրը 10 դրամ իջեցնում են։ Վարկով փող ենք վերցրել, աշխատող ենք պահում, հիմա մեր տղերքից 2-ն արդեն իրենց տները վաճառել են»։

Բողոքի ակցիաների մասնակիցները վստահեցնում են, թե իրենք շարունակելու են գալ կառավարության շենքի մոտ, քանի դեռ իրենց խնդիրները լուծում ստանան։