Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղորդում է ոստիկանությունը

Հասարակություն
53656c41a2051491b09d97fc2c6dcd6a

Գողը՝ տնից

Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 22-ամյա վաճառողուհուն:
Պարզվել է, որ նա սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է գործընկերուհու բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

Բախվել է ծառին

Մայիսի 30-ին, ժամը 03.50-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցի թիվ 3 շենքի մոտ բախվել է ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրդեհ Մալաթիա թաղամասում

Մայիսի 30-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ծերենցի փողոցի 3-րդ նրբանցքում՝ թիվ 112 դպրոցի մոտ, հրդեհ է:
Պարզվել է, որ այրվում է հիշյալ հասցեի տան բակում գտնվող խորդանոցը և տան տանիքը:
Նույն օրը, ժամը 13.21-ին, ՀՓՋ ծառայողների կողմից հրդեհը մարվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Երևանի հրդեհային և տեխնիկայի անվտանգության տեսչություն` հրդեհի առաջացման հանգամանքները և վնասի չափը պարզելու համար:

Երևան-Մեղրի ճանապարհին

Մայիսի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել է «ԶԻԼ»-ին

Մայիսի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին` Նոր Կյուրին գյուղի մոտ, բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Կողբ գյուղում

Մայիսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կողբ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1951 թ. ծնված Գրիգոր Սահակյանին, որը 2007 թ. փետրվարի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության վարչության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: