Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին 40 տարում՝ առաջին գործադուլը

Հասարակություն
baa01d0eb9a242951f26f97d561288d3

Մեծ Բրիտանիայի Առողջապահական Ասոցիացիան (BMA), հայտարարել է մեկ օրյա գործադուլի մասին, որը կանցկացվի հունիսի 21-ին, տեղեկացնում է BBC-ն։

Այդ օրը բժիշկները կաշխատեն միայն անհետաձգելի դեպքերում և անգամ չեն կատարի ոչ շտապ վիրահատություններ։ Բժիշկների գործադուլը, որպես այդպիսին՝ առաջինն է 1975 թ.-ից հետո։

Գործադուլ կատարելու որոշման համար անցկացվել է քվեարկություն, որին մասնակցել են ավելի քան 50 հազար բժիշկներ։ Նրանց մոտ 85%-ը տվել է իր համաձայնությունը։

Ինչպես գրել է The Daily Telegraph-ը Առողջապահոււթյան Պետական ծառայության տվյալների համաձայն՝ բժիշկների բողոքի ակցիան բյուջեին մոտ 40 մլն ֆունտ ստեռլինգի վնաս կհասցնի։

Զարգացած Բրիտանիայի բժիշկները բողոքում են թոշակային համակարգում տեղի ունեցող բարեփոխումների դեմ։ Բժիշկները դժգոհ են իրենց թոշակային տարիքը 68-ի սահմանը հասցնելու և թոշակային հիմնադրամին տրվող, բժիշկների հարկերի բարձրացման՝ կառավարության որոշման դեմ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ամենաբարձր թոշակը ստանում են բժիշկները։ Միջին թոշակառուն տարեկան ստանում է մոտ 50 հազար ֆունտ ստեռլինգ, որն ամսական կազմում է մոտ 4150 ֆունտ։

BMA-ի ներկայացուցիչները պնդում են, որ չեն ձգտում արտոնությունների, բայց պետությունից պահանջում են արդար վերաբերմունք։