Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսրայելը կհարվածի՞ Իրանին

Հասարակություն
5e74321e2493cc282a4bced21d9f2fa0

Իսրայելի Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Ազգային Անվտագության ինստիտուտի համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, թե. «Իսրայելը ինքը որոշում կկայացնի՝ հարված հասցնի Իրանին և երբ»։

Ըստ BBC-ի՝ բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է նաեւ իսրայելապաղետինյան խնդրին։ Նա նշել է՝ եթե ինքնավար Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունները խափանվեն, ապա Իրայելը կմտածի առանց այլևայլության և առանց պայմանների արևմտյան ափը լքելու մասին։

Պաղեստինի ինքնավար պետության Ազգային ժողովի խոսնակ Մահմուդ Աբբաս Նաբիլ Աբու Ռուդեյնան ի պատասխան հայտարարել է, որ Իսրայելի այդ քայլով Պաղեստինը կհայտնվի ժամանակավոր սահմանների մեջ, ինչը ձեռք չի տալիս նրա ղեկավարությանը։

«Պաղեստինի իշխանությունները համաձայն են պետություն ունենալ միայն 1967 թ-ի սահմաններով և մայրաքաղաք Երուսաղեմով», -ասել է պաշտոնյան։