Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղիները մրցույթի են մասնակցում

Հասարակություն
baf3ddd9cd774b40c0fec81f69ed5323

Արդեն 2-րդ օրն է՝ ինչ 65 երթուղու միկրոավտոբուսներն ու 15 երթուղու ավտոբուսները չեն աշխատում:
Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում Չարբախի բնակիչներից Անահիտն ասաց, որ չեն կարողանում աշխատանքի գնալ, չգիտեն ինչու չեն աշխատում երթուղայիններն ու ավտոբուսները:

«Մենք արդեն 2 օր է՝ չենք կարողանում տուն և աշխատանքի հասնել, երկու-երեք տրասպորտ փոխելով, ուշանալով աշխատանքի ենք գնում: Բնակիչներին ոչ ոք չի զգուշացրել, թե ինչ է եղել կամ քանի օր է՝ տևելու այս վիճակը»,-վրդովված նշեց տիկին Անահիտը, հավելելով, որ եթե Շիրակի փողոցում մի քանի երթուղի աշխատեր, նման բան չէր լինի:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ լուրջ բան չի պատահել, պարզապես երթուղիները մրցույթի են մասնակցել:

«Այսօր Երևանի երթուղային ցանցի մի շարք երթուղիներ սպասարկող ընկերություններ մրցույթի ընթացքում լիցենզիա ստացան շարունակելու իրենց գործունեությունը, դրանց թվում էին նաև 65 և 15 երթուղիները, և դա է պատճառը, որ երթուղի դուրս չեն եկել: Բայց արդեն 30 րոպե է՝ ինչ 65 համարի երթուղային տաքսին աշխատում է, ավտոբուսները նույնպես երթուղի դուրս կգան»,-ասաց Արթուր Գևորգյանը: