Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհ շինհրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
119706e87ff851fa80164c79eb577e5f

Մայիսի 31-ին, ժամը 15.03-ին Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պատահարի հետեւանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող՝ 1953թ. ծնված Միշա Խաչատրյանը:

Ժամը 15.55-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել նրա դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: