A
A
Սպանությունը բացահայտվել է (տեսանյութ)
Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը:
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով և խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը:
Ոստիկանության ՔՀԳ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երևանում և բերման ենթարկվեց ոստիկանություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։