Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամրջից նետվել էր Ա. Հովեյանը

Հասարակություն
5e3f543f5d12e3601a504b313f54cf17

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է երեկ ինքնասպանություն գործած քաղաքացու անունը։ Ժամը 18.10-ին, կամրջի տակ` ավտոճանապարհին հայտնաբերվել է Երևանի Գյուլբենկյան 43 շենքի բնակիչ, 1978 թ. ծնված Արտյոմ Հովեյանի դին:

Մայիսի 31-ին, ժամը 17.47-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Տեղանքի զննման արդյունքում տուժած չի հայտնաբերվել: Ականատեսներից պարզվել է, որ քաղաքացին նետվել է Դավիթաշենի կամրջից: