Ավտովթար. Կա զոհ եւ վիրավորներ
Երեկ երեկոյան Սյունիքի մարզում՝ Սառնակունք գյուղի սկզբնամասում «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1938 թ. ծնված Ժիրայր Ղազարյան) դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Պատահարի հետևանքով Քարահունջ գյուղի բնակչուհի` 1938 թ. ծնված Նադեժդա Հակոբյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորներ` 1938 թ. ծնված Նինա Մելքոնյանը, 1975 թ. ծնված Անուշ Գրիգորյանը, 1961 թ. ծնված Արևիկ Իսախանյանը, 1954 թ. ծնված Սադմելա Բաղդասարյանը, 1962 թ. ծնված Անահիտ Բաղդասարյանը, 1950 թ. ծնված Մանուշակ Բաղդասարյանը, 1977 թ. ծնված Նաիրա Սարգսյանը, 1995 թ. ծնված Սևակ Ավագյանը, 1983 թ. ծնված Արմենուհի Թելունցը, 1998 թ. ծնված Ժենյա Ավագյանը և 1964 թ. ծնված Լարիսա Ավետիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։