Զինվորին ինքնասպանության են հասցրե՞լ (տեսանյութ)
Սպանված 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (այն է`ինքնասպանության հասցնելը):
Հունիսի 1-ին ժամը 8:20-ի սահմաններում ԼՂՀ Հադրութում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, -տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվության և քարոզչության բաժինը: Սպանված զինվորը սովորել է Գյումրիի թիվ 2 դպրոցում, այնուհետ Երևանի Եվրոպական համալսարանի տուրիզմի բաժնում: Ազգային բանակ էր զորակոչվել 2-րդ կուրսից:
Մանրամասները «Ցայգի» տեսանյութում