Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-ամսյա ազատազրկում է սպառնում

Հասարակություն
e6a8df7ee04e1178b15a1a50551c87f5

Հանրահռչակ թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սային 18-ամսյա ազատազրկում է սպառնում։

42-ամյա Սայը մեղադրվում է իսլամական արժեքները ոտնահարելու, դրանք բացահայտ ձևով արհամարհելու, Twitter-ում հակակրոնական արտահայտություններ թույլ տալու մեջ։ Դատական գործընթացը կսկսվի հոկտեմբերին։

Երաժիշտը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։ Ապրիլ ամսին տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ աթեիստ լինելու իր հայտարարությունից հետո ակնհայտ բացասական վերաբերմունք է զգում թուրք հասարակության կողմից։

Հիշեցնենք, որ Ֆազիլ Սայը հաղթող է ճանաչվել մի շարք հեղինակավոր մրցույթներում։ 2008 թվականին Եվրամիությունը նրան մշակույթի դեսպան է նշանակել։