Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուբարաքը կաթված է ստացել

Հասարակություն
e835f2a38a6cc48e05e837f52bf109b4

Հոսնի Մուբարաքը, Թորայի բանտում սրտի կաթված է տացել։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, հայտնել է Եգիպտոսի ազգային հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ բժիշկներն այս պահին պայքարում են 84 ամյա Մուբարաքի կյանքի համար։

Հիշեցնենք, որ այսօր, Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտեց ցմահ դատապարտության, որի պատճառով երկրում նոր անկարգություններ են սկսվել։ Եգիպտացիները դժգոհ են դատարանի որոշումից, նրանք պահանջում են Մուբարաքի նկատմամբ մահվան դատավճիռ կայացնել։

Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել անցյալ տարվա փետրվարի 11-ին՝ երկրում չդադարող ժողովրդական հուզումների արդյունքում։ Այդ իրադարձություններին զոհ գնացին ավելի քան 800 մարդիկ, ևս 2000 -ը վիրավորվեցին։