Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի արձանը՝ փոշու մեջ (տեսանյութ)

Հասարակություն
96467e704eea9f0c587b6bc26b92537c

Տիկին Արմենուհին ապրում է Ոստիկանության շենքի հարևանությամբ։ Ամեն առավոտ նա թարմ ծաղիկներ է դնում շենքի դիմաց տեղադրված Արամ Մանուկյանի կիսանդրու առջև։ Այս հատվածում շինարարական աշխատանքներ սկսելուց ի վեր հուշարձանին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։

« Պատահել է մեծ տոնակատարությունների օրերին ուրիշ տարիների ծառիկներ են բերել- դրել, բայց այս առավել քան ոչ մի վերաբերմունք։ Գոնե այս ծաղիկների առատությամ մեջ, թեկուզ շրջապատում այսքան ծաղիկներ կամ, չէի խանգարի, որ պատվանդանին ևս դրվեր»,-ասում է նա։

Այս հուշարձանի կողքով անցնողներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ում կիսանդրին է այն։ Անգամ զավեշտալի հարցեր են ուղել տիկին Արմենուհուն՝ պարզելու համար, թե ում կիսանդրիի առջև է ամեն առավոտ ծաղիկներ դնում. «Մոտեցել, ինձ ասում է ինքը ձեր բարեկա՞մն է, ես ասում եմ՝ ոչ։ Ասում եմ՝ ինքը մեր բոլորի բարեկամն է, մեր ամբողջ հայ ժողովրդի բարեկամն է։ Մեկ էլ հարցնում է՝ կարո՞ ղ է դուք իր հետ եք աշխատել»։

Ոստիկանության շենքի առջև աշխատող բանվորներն ամեն օր հորդորում են տիկին Արմենուհուն մինչև շինարարության ավարտը հուշարձանին այլևս ծաղիկներ չդնել, բայց այս քայլով Երևանի այս բնակչուհին իր հարգանքի տուրքն է մատուցում այն մարդու հիշատակին, առանց որի չէր լինի Հայաստանի Առաջին հանրապետությունը։