Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոբուսը շրջվել է, կա զոհ

Հասարակություն
b4527ba404aa5a65c5d22737de01e92e

Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Շրջվել է Վեդի-Երևան երթուղին սպասարկող "ՖԱՈՒ" մակնիշի 3382 Լ պետհամարանիշով մարդատար ավտոբուսը; Ըստ ԱԻՆ-ի՝ կա զոհ եւ վիրավորներ։  Պատահարի հետեւանքով ուղեւորներ` Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43 տան բնակիչ` 1954 թ. ծնված Կ. Թովմասյանը, Մխչյան գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Լ. կարապետյանը եվ անձը չպարզված քաղաքացի (մոտ 70 տ. կին), հոսպիտալացվել են Երեւանի "Էրեբունի" բժշկական կենտրոն (վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է):

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։   


Ականատեսներից մեկը «Ա1+»-ին հայտնեց,որ ավտոբուսը ամբողջովին ջարդուփշուր էր եղել։