Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող փողոցները արվեստի տոն դառնան բոլորի համար»

Հասարակություն
d0f1d9396f15c8501af0572c185c27ca

«Art-ovrag 2012» մշակութային փառատոնի երկրորդ օրն է Ռուսաստանի Վիկսա քաղաքում: Փառատոնը անցկացվում է երկրորդ անգամ: Կազմակերպիչների ցանկությամբ այն պետք է համախմբի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների՝ նկարիչներ, ճարտարապետներ, երաժիշտներ, քանդակագործներ, պարային խմբեր և այլն, ոչ միայն Ռուսաստանից, այլև ամբողջ աշխարհից: Անցկացվելու են վարպետության դասեր դասական և նոր արվեստների շրջանակներում:

Փառատոնի ներկայացուցիչները առաջնորդվում են 20-րդ դարի սկզբին ռուս ֆուտուրիստների կողմից առաջ քաշված կարգախոսով՝ «Թող փողոցները արվեստի տոն դառնան բոլորի համար»: Քաղաքի փողոցները ուրբաթ օրվանից մինչ կիրակի կերպարանափոխվելու են մշակույթի տարբեր դրսևորումների միջոցով:

Կազմակերպիչների ցանկությունը փողոցային և մասսայական արվեստները համադրելն է, այսինքն՝ ավանգարգիստների երազանքը իրականացնելը՝ դուրս հանելով արվեստը թանգարաններից: