Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ, օձ է

Հասարակություն
898c3832f0ff88c451e33e2f0a8a6c61

Հունիսի 1-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մասերում բնակիչների կողմից նկատված օձերի մասին:

Օձեր են նկատվել Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող Նյարդաբանական հանրապետական կլինիկական հիվանդանոցում, Եղվարդի Երևանյան խճուղում գտնվող «Վիկաս» խանութում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 35 տան բակում, Արարատի մարզի Այնթափ գյուղում, Երևանի Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող 9-րդ մանկական պոլիկլինիկայում, Նուբարաշեն թիվ 1 փողոցի 8-րդ տանը, Շրջանցիկ թունելի թիվ 1 տան տանիքում:

Բոլոր ահազանգերով դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Տեղանքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Օձի խայթոց

Հունիսի 1-ին Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 13.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Շատին գյուղի բնա­կչուհի' 1989 թ. ծնված Նարինե Մաթևոսյանը:

Բժիշկների գնահատմամբ' տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Օձերը վնասազերծվել են

Հունիսի 1-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում' Կապանի Լեռնագործների 3-րդ նրբանցքի թիվ 22 տանը օձ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները, որոնք հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1 մ երկարությամբ օձ:

***

Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան 24 տանը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որի կողմից օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 3-ին, ժամը 12.48-ին քաղաքացի Ասատուրյանից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում գտնվող իր ամառանոցի հյուրասենյակում օձ է նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու վնասազերծել է մոտ 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձին:

***

Նույն օրը, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 21 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու  անվտանգ տարածք է տեղափոխել մոտ 150 սմ երկարությամբ շահմար տեսակի օձ:

***

Նույն օրը, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում' Աշտարակի Ն. Աշտարակեցու 19 տան բակում նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 120 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ:

***

Հունիսի 4-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի 24 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը օձին հայտնաբերել ու տեղափոխվել է անվտանգ տարածք: