Հայկազունիների առասպելը՝ Ակադեմիայում
Վաղը Երեւանում՝ ԳԱԱ-ում իր աշխատանքները կսկսի «Հայկազունիներ. Առասպել եւ պատմություն» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է հայոց պատմության կարևորագույն փուլի` Հայկազունիների, նրանց դերի, հայ ինքնության ձևավորման հիմնախնդիրներին: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ հայագիտության, արևելագիտության, հնագիտության, ազգագրության, լեզվաբանության, մարդաբանության և հայագիտության այլ բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին, Հայաստանի հնագույն շրջանի պատմության և ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմականության շրջանակը և սահմանագիծը, զուգահեռաբար ներկայացնել հայ ժողովրդի ու հայոց պետականությունների կազմավորման գործընթացները: Քննարկումների շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն հաղթահարելու այդ բնագավառում առկա հիմնական տարակարծությունները:
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի գիտնականներ: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն` Տեր և Տիկին Էդվարդ և Վերժին Մսըրլյանների մեկենասությամբ:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ հունիսի 6-ին:
Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։