A
A
Ինքնաթիռն ընկել է տան վրա
Boing MD-83 ինքնաթիռը, որում գտնվել են 150 մարդ, ընկել է Նիգերիայի Լագոսե քաղաքի երկհարկանի տան վրա։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ինքնաթիռը, մխրճվելով կահույքի խանութի և մի քանի տների մեջ, ընկել է երկհարկանի տան վրա։
Ականատեսների վկայությամբ՝ Dana Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, բախվելով տանը այրվել է։ Ըստ նախնական տեղեկությունների երկհարկանի տանը բնակվել են մոտ 40 մարդիկ, որոնց ճակատագրի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Նիգերիայի քաղավիացիայի ղեկավարությունը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ մեկը չի փրկվել։
Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։
Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։