Լավ Հայաստանը, որ չեն ուրվագծում
Նիհարող աղբաման, հատված ծառեր, աղտոտված գետակներ: Այսօր Հայաստանի բնության պետական թանգարանի բակում պատկերեցին Երևանի տարբեր դպրոցների աշակերտները:
Կավճանկարչության մրցույթն այսօր տեղի ունեցավ Բնապահպանի օրվա առիթով: Իրենց աշխատանքներում երեխաները ներկայացրեցին մեր բնության վիճակն ու լուծումներ առաջարկեցին։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը ներկայացրեց Հայաստանի բնապահպանական խնդիրները:
Նախարարը խոստովանեց, որ այսօր բնապահպանական առաջնահերթ խնդիրներից է հանքաարդյունաբերությունը:
«Օրենսգրքով այնպիսի դրույթներ ենք նախատեսել, որպեսզի կարողանանք բնապահպանական խնդիրները բերենք շատ առաջ և միայն հնարավոր դարձնենք հանքերի շահագործումը այդ խնդիրների կարգավորումից հետո»,-ասաց նա։
Բնապահպան-ակտիվիստ Գոռ Հակոբյանը կիսում է նախարարի տեսակետը, սակայն գտնում է, որ այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն պետական տարբեր մարմինները, այդ թվում բնապահպանության նախարարությունը:
«Նրանք չեն կարողանում ճիշտ ընդգծել և տեսնել Հայաստանի զարգացման ուղին, որը կարելի է առանց հանքաարդյունաբերության, կարելի է առանց էկոլոգիական վտանգների և չեն կարողանում տեսնել, մի նոր ավելի լավ Հայաստան, որտեղ ավելի ներդաշնակ կարող ենք ապրել բնության հետ»,-ասաց նա։
Բնապահպանը վստահ է, եթե շարունակվի շրջակա միջավայրի հանդեպ տիրող անտարբերությունն, ապա 20-30 տարի հետո Հայաստանը կմնա առանց կանաչ տարածքների: